Արդեն քանի օր է՝ նայում եմ, եկեղեցու անպետքության գծով օրը մի քանի փորձագետ վեր է լուծում, թե ինչի եկեղեցին պետք չի, թե ում են պետք եկեղեցիները և այլն և այլն:
Պատճառն էն է, որ օրերս միանգամից երկու եկեղեցի են օծվել՝ մեկն Արտաշատում, մյուսը՝ Սևանում: Փաստորեն, ի վերջո կան բաներ, որոնց շուրջ դեմ ազգս կարող է համախմբվել, օրինակ՝ եկեղեցիների կառուցման:
Հիշում եմ մի քանի տարի առաջվա մուննաթը՝ ընչի՞ չի եկեղեցին պայքարում աղանդների դեմ: Հմի էլ մուննաթ է, թե ինչի են եկեղեցիներ սարքում, բա մեր աղանդները չշատանա՞ն, որ մուննաթ գալու ունենանք:
Ու փորձագետների վեր-լուծությունները վերջն են: Էնքան անհեթեթության ու անհավանականության, խամրած երևակայության ու վառ անտրամաբանության, էնքան թերմտավոր գոհարներ կան, որ ակամայից մտածում ես՝ այ մարդ, էս ինտերնետն ինչի՞ էսքան հասանելի դարձավ բանվոր դասակարգին դժվա՞ր է անկեղծ լինել ու խոստովանել, որ պարզապես չուզողություն եք անում, չեք ուզում, որ կառուցվեն ու վերջ: Առանց վերլուծությունների, էլի, որովհետև էդ անհեթեթ վերլուծություններով մենակ ավելի խնդալու եք դառնում:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/766326.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել