Newsline.am-ը գրում է.
Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է այն մտավախությունները, թե Ռուսաստանն իբր կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա: Պուտինը վստահություն է հայտնել, որ մի շարք երկրները պարզապես շահարկում են դա.
«Ինչ վերաբերում է մի շարք երկրների մտավախություններին` կապված Ռուսաստանի հնարավոր ագրեսիվ գործողությունների հետ, ապա կարծում եմ, որ միայն անառողջ մարդը և այն էլ քնած վիճակում կարող է պատկերացնել, որ Ռուսաստանը հանկարծ կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա:
Մի շարք երկրներ ցանկանում են խաղալ այսպես կոչված ճակատային երկրների դեմ, ինչի համար նրանց անհրաժեշտ է հավելյալ օգնություն. Կամ ռազմական պլանում, կամ տնտեսական, ֆինանսական պլանում: Ցանկանում եմ ձեզ ասել, որ պետք չէ վախենալ Ռուսաստանից»: