էլեկտրական ցանցերն աշխատել են օգուտներով...
Նշանակում է, Եվգենի Բիբինի ու նրա հետ նույն երգը երգող Երվանդ Զախարյանի սուտը հրապարակ եկավ, պարզվեց, որ ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման համար:
Այստեղ ուրիշ խնդիր կա:
Նշանակում է, սակագնի թանկացումը Բիբին-Զախարյան գաղտնի պայմանավորվածությունների հետևանք է: Ու եթե մեր իշխանությունները լռելյայն ենթարկվում են, հերթական անգամ, հանուն իրենց գրպանի, ժողովրդին ու պետությունը տանում փորձության՝ հենց նրանք պիտի հեռանան...
Ու ոչ միայն նրանք:
Շատերն են խոսում ու գրում այն մասին, որ էլեկտրաէներգիայի սակագինը թանկացվում է նաև ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի պահանջով...
Եթե սա էլ է ճշմարտություն, ապա պետք է փակել դռները նման մեկի առջև, իսկ Բիբինին ու Զախարյանին ուղարկել ,,Վարդաշեն,, քրեակատարողական հիմնարկ՝ շա՜տ երկար ժամանակով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել