Newsline.am-ը գրում է.

Ռուսաստանի Պետական Դուման հավանություն է տվել օրինագծին, որով արգելվում է բոլոր ռուսներին մեկնելու արտասահման: Օրինագծի հեղինակը ՌԴ նախագահն է: Օրենքի համաձայն, Ռուսաստանի բոլոր բնակիչներին կարգելվի հատել պետական սահմանը: ՌԴ քաղաքացիների համար այդ արգելքը կգործի անժամկետ: Օրինագիծը հաստատվել է 440 կողմ, 3 դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Օրինագիծը կուղարկվի Դաշնության Խորհուրդ, որն, ամենայն հավանականությամբ, հավանություն կտա դրան: Այնուհետև այն կուղարկվի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նման սահմանափակման պատճառ է դարձել Կրեմլի և Արեւմուտքի միջև լարվածությունը` ՆԱՏՕ-ի բանակի ներխուժման սպառնալիքի հետ կապված: Տեղեկացնում է НТВ հեռուստաընկերությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել