ԱՄՆ-ում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, թե երիտասարդ մասնագետներն ինչպիսի քաղաքներ են ընտրում աշխատանքի և կյանքի համար: Նշվում է, որ 1990-ական թվականներից շրջանավարտների չափանիշները զգալիորեն փոխվել են:
Ըստ Avufa-ի՝ ներկայում քաղաքի չափը շրջանավարտների համար 4 անգամ ավելի կարևոր է, քան 20-րդ դարի վերջին էր: Հետազոտողները դա կապում են այն հանգամանքի հետ, որ շրջանավարտները չեն ցանկանում վտանգել իրենց կարիերան և ձգտում են դուրս գալ արդեն ձևավորված աշխատաշուկաներ:
Գիտնականները հետազոտել են ԱՄՆ-ի աշխատանքի տեղավորման 358 գրասենյակների 1990-2000 և 2000-2010 թվականների տվյալները: Պարզվել է, որ 90-ականներին շրջանավարտների միգրացիան ավելի շատ եղել է դեպի զարգացող քաղաքներ, սակայն 2000 թվականներին երիտասարդ մասնագետները կորցրել են հետաքրքրությունը զարգացող արդյունաբերական վայրերի հանդեպ՝ նախընտրելով մեծ աշխատաշուկա ունեցող մեգապոլիսները: