Հետխորհրդային տարածքում կին քաղաքական գործիչները, չգիտես ինչու, հաջողության չեն հասնում:
2003-2004թթ Նինո Բուրջանաձեն ու Յուլիա Տիմոշենկոն հնարավորություն ունեին փոխել այդ վիճակը, բայց Բուրջանաձեն 2008-ին սխալ հաշվարկված քայլերի պատճառով միանգամից արժեզրկվեց Վրաստանում և այլևս որևէ քաղաքական հետաքրքրություն իրենից չէր ներկայացնում:
Տիմոշենկոն ավելի երկար դիմացավ ու անգամ նախագահական ընտրություններում ավելի շատ ձայն հավաքեց, քան նարնջագույնների ճամբարի մեկ այլ ներկայացուցիչ, Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահ Յուշչենկոն և հայտնվեց երկրորդ փուլում, հետագայում նրա բանտարկության շրջանում նրա վարկանիշը ոչ միայն անկում չապրեց, այլև սահուն կերպով բարձրանում էր, դա հատկապես զգացի 2013թ. Օդեսայում գտնվելու ժամանակ: Օդեսայում, որը համարավում էր ռուսական ամենամեծ էլեկտորատով ուկրաինական ռեգիոններից մեկը, բավական շատ էին Տիմոշենկոյի ազատությունը պահանջող պաստառները, օդեսցի ընկերներս էլ որոշակի սիմպատիա էին արտահայտում նրա նկատմամբ, և մեծ էր սպասումը, որ ազատության մեջ հայտնվելուց հետո ուկրաինացիները նրան կընդունեին որպես ազգային հերոսի, այդ սպասումն ավելի զգացվեց 2013-ի Եվրոմայդանի առաջին օրերի ընթացքում, սակայն հետագայում Տիմոշենկոյի կուսակից Յացենյուկի ու Կլիչկոյի վարկանիշն այնքան աճեց, որ Տիմոշենկոն հայտնվեց երկրորդ պլանում ու այսօր Ուկրաինայում լուրջ քաղաքական գործոն չի համարվում:
Ինչ վերաբերում ա Հայաստանին, այսօրվա դրությամբ քաղաքական դաշտում չեմ տեսնում մի կնոջ, որը կարող է լուրջ հավակնություններ ցուցաբերել, կարծում եմ՝ հզոր կանայք դրական դեր կարող էին կատարել հայոց քաղաքական դաշտի կայացման գործում։