► Երբ մարդը կյանքի վերջին է մոտեցել, մեռնելը նշանակում է մեկնել, իսկ երբ կյանքի սկզբում է, մեկնելը նշանակում է մեռնել:
► Ստելը բացարձակ չարիք է: Քիչ ստել հնարավոր չէ. ով ստում է, ողջ սուտն է ասում. ստելը նույն ինքը սատանայի դեմքն է: Սատանան երկու անուն ունի` սատանա և սուտ:
► Քաղցրություն ու խորություն. այդտեղ է ամբողջովին կինը. այդտեղ է ամբողջ երկինքը:
► Նրա հոգին դուրս էր եկել իր ուղուց, պարկեշտությունը ուղիղ գծով անդիմադրելիորեն առաջ էր նետվել ու, բախվելով Աստծուն, փշրվել էր:
► Ահա թե ինչպես են մարդիկ ապուշանում, որովհետև առանց Աստծու են իրենց հաշիվն անում:
► Ամեն մարդ Աստծուն պաշտելու իր ձևն ունի:
► Բաժանված սիրահարները խաբում են բացակայությունը հազարավոր ցնորական բաներով, որոնք, սակայն, իրենց իրականությունն ունեն: Նրանց արգելում են իրար տեսնել, նրանք չեն կարող գրել միմյանց, սակայն գտնում են անհամար խորհրդավոր միջոցներ թղթակցելու համար: Իրար են ուղարկում թռչունների երգը, ծաղիկների բույրը, երեխաների ծիծաղը, արևի լույսը, քամու հառաչանքները, աստղերի շողերը, ամբողջ արարչությունը: Եվ ինչո՜ւ չէ: Աստծո բոլոր գործերը ստեղծված են սիրուն ծառայելու համար: Սերը բավական հզոր է՝ ամբողջ բնությանն իր հանձնարարությունները տալու համար:
► Ո՜վ գարուն, դու նամակ ես, որ գրում եմ նրան:
► Մարդու սպանածին աստված հարություն է տալիս:
► Կանանց, երեխաների, ծառաների, թույլերի, չքավորների ու տգետների հանցանքներն ամուսինների, հայրերի, տերերի, ուժեղների, հարուստների ու գիտնականների հանցանքն է:
► Ամեն մի սուր երկսայր է. ով վիրավորում է մի սայրով, վիրավորվում է մյուսով:
► Մեծ վտանգների գեղեցիկն այն է, որ դրանք բացահայտում են անծանոթների եղբայրությունը:
► Առաջին քայլը դատարկ բան է, դժվարը վերջին քայլն է:
► Ամենավսեմ բաները հաճախ ամենից վատ են հասկացվում:
► Մենակություն, լռություն, գիշեր: Նա համակվում էր ինչ-որ սառնությամբ:
► Ամենագեղեցիկ տաճարը աստծուն շնորհակալություն հայտնող դժբախտի մխիթարված հոգին է:
► Ոչ մի բան այնպես չէ, ինչպես ժողովրդի ձեռքը՝ շինելու համար այն, ինչ շինվում է քանդելով:
► Գեղեցիկը նույնքան օգտակար է, որքան ինքը՝ օգտակարը: Գուցե ավելի:
► Ողջ օրը հենց այնպես թափառել էին փողոցից փողոց և ի վերջո կանգ էին առել այդտեղ անասունների այն ընկճված համբերությամբ, որոնք այլևս չեն հասկանում մարդու արարքները, ինչպես որ մարդը չի հասկանում նախախնամության գործերը:
► Երբեք չվախենաք ոչ գողերից, ոչ մարդասպաններից: Դրանք արտաքին և փոքր վտանգներ են: Կարևոր չէ այն, ինչ սպառնում է մեր գլխին կամ քսակին: Մտածենք միայն այն մասին, որ սպառնում է մեր հոգուն:
► Այն ամենը, ինչ ասում են մարդկանց մասին, լինեն դրանք ճիշտ կամ սուտ, նույնքան տեղ են գրավում նրանց կյանքում, որքան նրանց արարքները։
► Պետք է ճշմարտության հոտն առնել, պեղել հողի տակ և գտնել: Այդ ժամանակ նա ձեզ առաջնակարգ հաճույքներ կպատճառի:
► Օգտագործեք ձեր ես-ը, քանի նրա տերն եք:
► Ամենքս էլ, ով էլ որ լինենք, ունենք մեր տենչալի էակները: Եթե նրանք պակասում են մեզ, պակասում է և օդը, և մենք խեղդվում ենք ու այնժամ մեռնում: Սարսափելի է մեռնել սիրո պակասից, դա հոգու շնչահեղձություն է…
► Կամ պետք է ուտող լինես, կամ ուտվես: Ես ուտում եմ: Ավելի լավ է ատամ լինել, քան խոտ:
► Գրքերն ապահով ու սառը բարեկամներ են:
► Ավա՜ղ, Աստված օդ է տալիս մարդականց, իսկ օրենքը այն ծախում է:
► Երբեք չվախենաք ոչ գողերից, ոչ մարդասպաններից: Դրանք արտաքին և փոքր վտանգներ են: Նախապաշարումներն են գողերը, մոլորություններն էլ մարդասպաններն են: Մեծ վտանգները մեր ներսն են: Կարևոր չէ այն, ինչ սպառնում է մեր գլխին, մտածեք միայն նրա մասին, որ սպառնում է մեր հոգուն: Երբեմն ամենամիամիտը ամենախելացին է: Բոլոր կենդանիներն էլ կան մարդու մեջ և դրանցից յուրաքանչյուրը մի մարդու մեջ է: Երբեմն նույնիսկ դրանցից մի քանիսը միաժամանակ գտնվում են մի մարդու մեջ: Կենդանիներն այլ բան չեն, եթե ոչ մեր աչքերի առջև թափառող մեր առաքինությունների ու արատների պատկերները: Մահը միայն Աստծուն է պատկանում: Աստված օդ է տալիս մարդկանց, իսկ օրենքն այն ծախում է: Ես չեմ մեղադրում օրենքը, բայց օրհնում եմ Աստծուն: Բազմաթիվ մեծ արարքներ են գործվում փոքր պայքարների մեջ: Ազնիվ ու խորհրդավոր հաղթանակներ, որոնք ոչ մի հայացքի չեն արժանանում, ոչ մի հռչակով չեն վարձատրվում և որոնց ոչ մի նվագախումբ չի ողջունում… Կյանքը ռազմադաշտ է և իր հերոսներն ունի. անծանոթ, բայց հռչակավոր հերոսներից ավելի մեծ հերոսներ` թշվառներ… Թշվառն այնքան է նայում մարդկությունը, որ տեսնում է հոգին, այնքան է նայում արարչությանը, որ տեսնում է Աստծուն: Նա զգում է, որ ինքը մեծ է: Հասնում է այն կետին, երբ իմացականության միլիոնատերը խղճում է փողի միլիոնատերին: Մտածողության մեջ կամք կա, իսկ երազանքի մեջ չկա: Տխուր է մտածել, որ կա մի րոպե, երբ թշվառությունն անջատում է մարդկանց: Ձմեռը միշտ էլ որևէ բան մեր տխրությունից տանում է իր հետ: Անհրաժեշտությունը հրեշ է… Ինքնասպանությունը հոգու մահն է: Հոգին կարող է բուժվել, իսկ ճակատագիրը` ոչ. սարսափելի է… Լռության մի տեսակ կա, որ ստում է: Թշվառությունը գիշեր է, որի մեջ երբեմն ցերեկ է լինում: Մեռնելը դատարկ բան է.սարսափելին չապրելն է…
► Հոգու աչքը ոչ մի տեղ չի կարող այնպիսի շլացուցիչ փայլ և այնպիսի սև խավար գտնել`ինչքան մարդու մեջ: Նա չի կարող սևեռվել որևէ բանի վրա, որ դրանից ավելի վտանգավոր, ավելի բարդ և ավելի խորհրդավոր ու անսահման լինի: Ծովից ավելի մեծ տեսարան կա. դա երկինքն է, երկնքից էլ ավելի մեծ տեսարան կա. դա հոգու ներքինն է:
► Մարդիկ ինչքան հնարամիտ պետք է լինեն, որ գերեզմանն էլ օգտագործեն սնափառության համար:
► Վշտահար մարդիկ հետ չեն նայում: Նրանք շատ լավ գիտեն, որ չար բախտն է հետևում իրենց:
► Ճամփորդել նշանակում է ամեն րոպե ծնվել ու մեռնել: Կյանքի բոլոր երևույթները շարունակ փախչում են մեր առջևից: Նայում ես, շտապում, ձեռքերդդ պարզում, որ բռնես այն, ինչ անցնում է. յուրաքանչյուր դեպք ճանապարհի ոլորապտույտ է. և մեկ էլ տեսար՝ ծերացել ես: