www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Հին պերուական առասպելում պատմվում է մի քաղաքի մասին, որտեղ բոլորը երջանիկ էին: Այդ քաղաքի բնակիչները անում էին այն, ինչ իրենց հաճույք էր պատճառում և շատ լավ միասին ապրում էին: Բոլորը բացի քաղաքապետից, ով թախծում էր, որովհետև կառավարելու նյութ չկար: Բանտը դատարկ էր, դատարանը երբեք չէր աշխատել, իսկ նոտարիուսը անգործ էր, քանզի մարդու խոսքը ավելի ծանր էր կշռում, քան թուղթը, որի վրա դա գրվում էր:
Մի անգամ քաղաքապետը մի քանի բանվոր կանչեց հեռվից, որպեսզի նրանք քաղաքի գլխավոր հրապարակում ինչ-որ բան կկառուցեն: Մի ամբողջ շաբաթ լսվում էին սղոցների և մուրճերի ձայները: Վերջիվերջո քաղաքապետը հրավիրեց քաղաքի բոլոր բնակիչներին՝ պաշտոնական բացման արարողության: Մեծ շուքով արտաքին տախտակները հեռացվեցին, և մարդկանց աչքի առջև բացվեց նորակառույց կախաղանը: Մարդիկ սկսեցին իրար հարցնել, թե ինչ է այստեղ անում կախաղանը: Վախենալով դրանից՝ նրանք սկսեցին օգտվել դատարանի ծառայություններից, որպեսզի ինչ-որ որոշում ընդունեն, եթե առաջ նրանք փոխադարձ համաձայնությամբ էին այդ ամենը անում: Նրանք սկսեցին օգտվել նոտարիուսի ծառայություններից, որպեսզի փաստաթղթեր գրանցել, այն, ինչը առաջ միայն մարդկային խոսքով էր պայմանավորված: Եվ նրանք սկսեցին ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ ասում էր քաղաքապետը՝ վախենալով օրենքից:
Կախաղանից երբեք չօգտվեցին: Սակայն նրա առկայությունը փոխեց ամեն ինչ:
Պիտեր Բրեյգել (Ավագ) «Կաչաղակը կախաղանի վրա» 1568