Անհաջող դաջվածքն ամենալավ միջոցն է՝ մեկընդմիշտ հայելուց նեղանալու ու շրջապատի ընկալումն առ քեզ կտրուկ փոխելու համար։ Ձեզ ենք ներկայացնում դաջվածքների ընտրանի, որոնք կտխրեցնեն ոչ միայն պրոֆեսիոնալ տատու արտիստներին, այլև ցանկացած մարդու, ով քչից-շատից էսթետիկական ճաշակ ունի ու ողջամտություն։

Խայտառակ վատ դաջվածքներ ծնող պատճառներից մեկը դրանց կատարման որակն է։ Ինքը՝ մտահղացումը, կարող է հիանալի լինել, սակայն եթե դաջողը բավարար փորձ ու տաղանդ չունի, գեղեցիկ ու օրիգինալ դաջվածքի փոխարեն կունենաք խայտառակություն։ Ահա նման բանի վառ օրինակ։

Այս դաջվածքը պատկանում է տեխասցի մի երջանիկ հոր։ 20-ամյա երիտասարդ հայրիկը որոշեց «ռեալիզմ» ոճի դաջվածք անել որդու ծնվելուց հետո։ Դժվար է պատկերացնել, թե որքան «ուրախ» կլինի երեխան մի քանի տարի անց հոր դեմքին իր պորտրետը տեսնելիս։

Իսկ մեր մյուս հերոսն այնքան է սիրում արևային ակնոցներ, որ որոշեց պարզապես դաջել դրանք իր դեմքին...

Իսկ այս մի օրինակում որոշիչ դերակատարություն դաջվածքի տեսքի ու գաղափարի հարցում հավանաբար խաղացել է սերն առ «պոդծյաժկաներ», ինչպես նաև առ ծիածան...  

Եվս մեկ հիմար՝ երևակայության անհասկանալի թռիչքով։

Չակ Նորրիսի այս անհաջող դաջվածքը տեսնելու հնարավորություն կունենան թերևս միայն թշնամիները, երբ այս դաջվածքի հանճարեղ տերը ոտաբոբիկ որոշի աքացի տալ։

Երբեմն դաջվածքների օգնությանն են դիմում մարդիկ, ովքեր դրանց միջոցով ուզում են հղկել ինչ-ինչ արտաքնային արատներ, ինչպիսիք են սպիերն ու ճաղատությունը։

Համաձայնվեք, որ գլուխը լավագույն տեղը չէ դաջվածքներ անելու համար։ Դաջվածք անելու պրոցեսն ինքնին ցավոտ է, իսկ գլխի վրա՝ առավել ևս։ Ուստի եթե մարդը որոշել է մարմնի հենց այդ մասում դաջվածք անել, նկարը պետք է ֆանտաստիկ լավը լինի, որ այդ զոհողությունն իմաստ ունենա։ Բայց արի ու տես, որ...

Ու եթե նախորդ երեք դաջվածքների պարագայում կարելի էր ինչ-որ կերպ թաքցնել դրանք՝ մազերը երկարեցնելով կամ էլ գոնե կեղծամի օգնությամբ, ապա այս մի խելոքին, ով անհասկանալի պատճառներով որոշել է դեմքին շախմատի դաշտ դաջել, էլ ոչինչ չի օգնի։ Հավանաբար հենց այդ փաստի անսպասելի գիտակցումն էլ նրա աչքերն այսքան տխուր են դարձրել։ 

Որպես կանոն, տատու-արտիստները չեն փորձում առանձնապես մտափոխել դաջվածքների խելահեղ գաղափարներ ունեցող հաճախորդներին, ու արդյունքում ստեղծվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսին կարող եք տեսնել ստորև։ Հավանաբար այս կնոջ սերն առ հավի թևիկներ ավելի հզոր էր, քան բանականությունը։

Իսկ երբ հումորի զգացողությունը միախառնվում է հեքիաթներ սիրելուն, կարող են ստեղծվել նաև այսպիսի դժոխային անհեթեթություններ։

Ասում են, որ դաջվածքն ազդում է մարդու էներգետիկայի ու նրա ապագայի վրա։ Ակնհայտ է, որ այս մի դաջվածքի տերը չի հավատում գերբնական ուժերին։

Ոչ էլ այս մի խելոքն է հավատում չակրային...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել