Եկեղեցաշինության հետ կապված աղմուկի մասին մի բան եմ ուզում ասել: Ամեն օր լսում եմ Ֆեյսբուքում ամենատարածված արտահայտությունը՝ «Էդ եկեղեցու տեղ կարային մի հատ завод սարքեին, ժողովուրդը աշխԸտեր, ԱԲրեր»: Կամ էդ եկեղեցիների տեղը որ բերդեր ու ամրոցներ սարքեին, հիմա մենք էսքան չէինք լինի:
Ժողովուրդ ջան, գործարան սարքելու հիմնական նպատակը շահույթ ստանալն է, ըստ ձեզ՝ եթե գործարարն իմանա, որ ինչ-որ գործարան բացի տվյալ գոտում ու շահույթ կստանա, շահութաբեր բիզնես կունենա, դա չի անի, եկեղեցի կսարքի՞: Բիզնես-միջավայր լինելու դեպքում ինքն էլ եթե ոչ, ապա աշխարհի ցանկացած ծայրից կգան ցանկացած մակարդակի գործարարներ պահանջվող ուզածդ մեծության ներդրում կանեն: Երկրորդ, եթե մարդ իր հաշվին է անում, ո՞ւմ ինչ գործն է, թե ոնց է տնօրինում, մեկ է՝ դուք ցանկացածին մեկ օրում կարող եք սարքել սուպերհերոս ու հետո մինչև չհեղինակազրկեք, չոչնչացնեք, չեք հանգստանա: Անցնեմ զենքին, ըստ ձեզ, եթե մեր բարերարները մեծ քանակությամբ զենք մատակարարեն երկրին, ո՞նց եք պատկերացնում՝ պիտի պետական մակարդակով բարձրաձայնե՞ն, օրինակ՝ էսինչյան էսինչը մատակարարեց մի 10 հատ տանկ, որը նվիրաբերեց Տավուշի մարզի էսինչ զորամասին, էն մյուսն արգելված հրթիռներ բերեց, այ եվրոպացի բարերարը քիմիական զենք մատակարարեց: Կամ ո՞նց եք մտածում՝ 1000-ավոր տարիներ ուրիշի լծի տակ ապրող երկրին պիտի տվյալ պետությունը թողեր՝ բերդեր սարքեին, հետո ապստամբեին հենց իրենց դե՞մ:
Կամ որ ասում են՝ քրիստոնյա չլինեինք, էս օրին չէինք լինի: Հիշե՛ք քրիստոնյա Անգլիան, Հոլանդիան, Իսպանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան ամբողջ աշխարհին էին տիրացել: Չգիտես ինչի, նույն կրոնն իրենց չխանգարեց, իսկ մեզ էս կյանքում ամեն ինչն է խանգարում ու պատճառ դառնում: Սխալները ձեր մեջ փնտրեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/848723475212007?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել