Էսօրվա՝ վերելակի ողբերգական դեպքի հետ կապված՝ որոշ մարդիկ ու ֆեյքեր շատ արագ «ռազմահայրենասիրական» խումբ ձևավորեցին ու սկսեցին նույնաբովանդակ ակցիա՝ «ինչ կապ ունի քաղաքապետարանը մասնավոր տան վերելակի հետ» խորագրով: Լավ, ընդունեցինք, որ կապ չունի, բայց, քաղաքապետարանի շահերը պաշտպանող հարգելի մարդիկ և անհայտ ֆեյքեր, դա չի նշանակում, որ Երևան քաղաքի շենքերում վերելակներն իդեալական վիճակում են, և վերելակների անվտանգության հարցը փակված է: Թե՞ պետք է անպայման մի ողբերգական միջադեպ էլ էդ շենքերում լինի, որ հասկանաք, որ թե՛ դուք, թե՛ ձեր սիրելի քաղաքապետարանը գավառական հոգեբանությամբ եք տառապում ու մինչև հիմա չեք հասկացել, որ մարդկանց անվտանգությունն ավելի կարևոր է, քան Երևանի հյուրերին պատվով ընդունելն ու ճանապարհելը: Գուցե էսօրվա դեպքը քաղաքապետարանի հետ չի առնչվում, բայց սա հերթական ազդակն է, որ վերելակների անվտանգության հարցը հենց վաղվանից պետք է լուծվի: Իսկ քաղաքային բյուջեում փող չլինելու լոլոները ճիշտ կլինի՝ պատմեն Երևանի այն հյուրերին, ում պատվով ընդունելու և ճանապարհելու համար քաղաքապետարանը միլիոններ է ծախսում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/935444126520435?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել