Ֆալշելու գուրու Լֆիկը իրոք սահմաններ չի տեսնում՝ հերթական ապրանքն ու ապրանքատեսակը կեղծելու ասպարեզում. օղի, ձեթ, յուղ, պահպանակներ... իսկ հիմա այս ցուցակը գալիս են հավելելու կենցաղային տեխնիկան ու վիսկին։
Կենցաղային տեխնիկան էդքան էլ Լֆիկը չի ֆալշում, պարզապես չինաստանում արտադրված Berg գերմանական բրենդի էլեկտրոնիկայի պատենտները ներկրում է Հայաստան ու «շլացուցիչ» ակցիաների անվան տակ մի քանի անգամ ավելի թանկ գներով սաղացնում է մարդկանց՝ օրիգինալ բրենդի անվան տակ։ Սա մեկ։
Լֆիկը սկսել է նաև վիսկի արտադրել, որը ոչ միայն Հայաստանում է իրացվում։ Հայտնի է, որ Լֆիկը դա նաև Իրաք է արտահանում։ Սա նշանակում է, որ այսուհետ Սիթիից հայտնի բրենդերի վիսկի առնելը կկտրականապես հակացուցված է, քանի որ, այսուհետ վիսկիի հետ հնարավոր է նույն մանիպուլյացիան, ինչ օղու բրենդերի հետ. հավաքվում են դատարկ շշերը ու մեջը լֆիկ-ալկոյի նեկտարն են լցնում։
Հետաքրքիր ա, մեր Լֆիկի ֆանտազիան մինչև ո՞ւր կտանի։ Պարզապես արդեն դժվարանում եմ պատկերացնել, թե էլ ի՞նչ կարելի ա ֆալշել, որ դեռ չի ֆալշվել մեր ամենաուրախ օլիգարխի կողմից։