Տեղեկացրել էի, որ լաբորատոր փորձաքննության հանձնված կաթում և մածունում հայտնաբերվել են վտանգներ: Հետաքրքրական է, սակայն, որ պրոբլեմի հանրայնացումից հետո ինձ հետ կապ է հաստատել նաև արտադրող ընկերությունը, նշելով, որ իրենք ևս շահագրգիռ են խնդիրը բացահայտելու հարցում, իսկ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, ինչպես միշտ, լուռ է: Եվ սա այն դեպքում, երբ մթերքը փորձաքննության է ենթարկվել հենց այդ ծառայության պետական լաբորատորիայում: Վերջինս կապ չի հաստատել և չի պարզաբանել անգամ այն դեպքում, երբ որևէ մեղադրանք չէր ներկայացվել այլ ընդամենը տեղեկացվել էր, որ հայտնաբերվել են խախտումներ:
Ծառայության նման վարքագիծը ոչ այլ ինչ է, քան ապակառուցողական մոտեցում: Ծառայությունն առնվազն պարտավոր է պարզաբանել. Մի’թե անտեսանելի են մնացել նրանց համար այն բազում հրապարակումները, որոնք առկա են մամուլում, իսկ եթե տեսել են, ինչ քայլեր են ձեռնարկվել, և ի վերջո` ինչ են հասկանում, ասելով` պատրաստ ենք համագործակցության և ջատագով` կառուցողական աշխատանքի: Վերջին հարցի պարզաբանումը խիստ օրակարգային է, քանզի անտեսանելի է ծառայության համագործակցության պատրաստակամությունը կամ կառուցողական աշխատաոճը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել