Ըհը, արդեն վերջնականապես որոշեցի։ Պիտի դառնամ կամ բախտ գուշակող կամ էլ թուղթ ու գիր անող։
Այսօր աշխատավայրումս չսիրածս գործերից մեկով էի զբաղված ու, որպեսզի ժամանակը շուտ անցկացնեմ, տարբեր քաղաքական թեմաներ էի պտտում գլխումս։
Մտածեցի այսպիսի մի բան։ Վրաստանը էլ չի աղմկում իր կորցրած տարածքների համար։ Մարդիկ երևի համակերպվել ու տազ են արել, շուտով հենց մի սերունդ էլ փոխվեց ընդհանրապես մտքներից կհանեն այդ հարցը։ Մոլդովան նմանապես ձեռք է քաշել Պրիդնեստրովոյից։ Նրանք էլ զահլա չունեն այդ թեմայից խոսելու համար։ Տպավորությունս այնպիսին է, որ կարծես Ուկրաինան էլ հանգստացավ ու կուլ տվեց Ղրիմի կորուստը։ Հիմա շատ զբաղված են, որ այս ֆինանսական տարում Պորոշենկոյի հարստությունը ոչ թե յոթը անգամ ավելանա, ինչպես եղավ անցյալ տարի, այլ գոնե մի տասը անգամ։ Այսինքն լրիվ ուրիշ կողմ են նայում՝ զբաղմունք ունեն զբաղվում են, ի՞նչ Ղրիմ, ի՞նչ բան։
Մտածեցի լավ, բա այս Ադրբեջանը ինչո՞ւ չի համակերպվում, որ Ղարաբաղը այլևս իրենը չի լինելու։ Չէ՞ որ բոլոր նմանատիպ հարցերով մնացածները խելքները գլուխներն են հավաքել ու սուս են կացել, միայն այս ապուշն է առավոտից երեկո դեռ շարունակում աղմկել։
Ինքս իմ տված հարցին պատասխան չգտա ու որոշեցի կգրեմ ֆեյսում ու ինձանից խելոք մեկը այս հարցիս պատասխանը կտա կիմանամ։
Եկա տուն, ֆեյսը բացեցի ու տեսա Մամեդյարովի հայտարարությունը` համընդհանուր ընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու մասին։
Մնացի զարմացած, որ իմ այդ մտածմունքն ու այս Մամեդյարովի յալվար յախա ընկնելը խաղաղության պայմանագրի հաշվով տենց համընկան։ Փաստորեն` սիրտս վկայել է, որ տենց մի բան հեսա կերևա։ Չգիտեմ որքանով է իրական այս դոդի հայտարարությունը ու ինչ նպատակով է արված, սակայն իմ հարցը նորից մնում է անպատասխան։ Իսկ գուցե հենց Մամեդյարովն էլ պատասխանեց։ Գուցե իրենց զահլեն էլ է գնացել Ղարաբաղ ուզելով։
Կից նյութն` այստեղ