Այսօր կարդում եմ Պալաչի նախընտրական հարցազրույցներից մեկն ու շիվարում եմ։ Այնպիսի տպավորություն է, ասես 90-ականների ռեկետիրը փորձում է գրական հայերենով, բայց իր լեզվամտածողությամբ մտքեր շարադրել։ Ասենք՝ քաղաքապետի թեկնածուի ի՞նչ ասելու բան է՝ այն էլ լրագրողին. «իրենց այդ խոստացած հանձնաժողովի անդամները, ում վզին դրել են իրենց այդ խոստացած հանձնաժողովի անդամները, ում վզին դրել են, որ պետք է անպայման ընտրակեղծիք անեն, թող փորձվեն, հետո կտեսնեն՝ ինչ է կատարվում, ինձ թվում է՝ հետո սաղ կյանքները կզղջան, որ նման բան արեցին...»։ Սա բացահայտ սպառնալիք է ու, հաշվի առնելով այն, որ Պալաչը հայտարարել է, որ ինքը եթե պարտվի, նշանակում է՝ ընտրակեղծիքներ են եղել, հետևաբար նշանակում է, որ «սաղ կյանքները պետք է զղջան», հատկապես այն տեղամասերի հանձնաժողովների անդամները, որտեղ այս կարկառուն պոլիտիկը պարտություն կրի...
Կամ էլ մեկ այլ իսկական քաղաքական էթիկայի գոհար. «խնդրելու եմ մարդկանց, որպեսզի ընտրակեղծիք չանեն, այլապես թաթիկները կկոտրենք, մեղմ ասած»։ Պարզապես սքանչելի է, բան չունեմ ասելու, փաստորեն մարդն իրոք իզուր չէ իր մականունը կրում։
Այս ո՞ր դարն է, որ նման պերսոնաժները դեռ հավակնում են իշխանիկ դառնալ, սա՞ է նոր ու ապահով Հայաստանի պատկերը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1668835376680349&id=100006617070037&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել