Շատ հին, խորը եւ իմաստուն ազգ ենք...
ցանկացած խնդիր կարող ենք բաղադրել եւ մանրամասնորեն վերլուծել...
դա էլ լավ է՝
պրպտուն ենք, մեր ասածի վրա սեւեռված ու համոզված... հավաքականությունից ենք խոսում...
հավաքականություն ասածն էլ, տեսնում ենք ամենքս յուրովի, ...
դա վատ չէ՝ ընտրության հնարավորությունը մեծ է...
Սակայն մի բան կա՝ շատ վատ է...
երբ էս բազմերանգ դրական հատկություններով լիցքավորված, հավաքվում են որեւէ ՀԱՐՑ մատնանշելու եւ լուծելու՝ էն, վերը նշված դրական հատկությունների ձեռը կրակն ընկած, մի գույների խարնուրդ ենք կապում ժողովրդի գլխավերեւում, մի խառնուրդ...
ժողովրդին էլ առաջարկում ենք ասել, թե ո՞ր գույնն է ամենագեղեցիկը...
Էհ, ժողովուրդ, դե եկ ու կողմնորոշվիր...
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵՆՔ
Սնկի պես ծլում են կուսակցությունները՝ ամեն մեկն իր գույնով ու երանգավորումով, մանրակրկիտ վերլուծականներով...
Էս ժողովուրդը, որն ինքն-իրենով եւս բազմերանգ է, նայում է... ուզում է հասկանալ՝ ո՞ր գույնն է ամենագեղեցիկը...
էս գույներն էլ, իրար դեմ մի կռիվ են տալիս... մի՜ կռիվ են տալի...
Տվեք... կռիվ տվեք...
Կռիվը նաեւ թամաշա է, նայողներ կգտնվեն...
Է՜... հնուց, մարդկանց զբաղեցնելու համար, հատուկ հրապարակներ էին սարքում հատուկ կռիվներ անցկաանելու, ժողովրդին զբաղեցնելու ու շեղելու համար...
P.S. Քանի դեռ,առանց վերապահումների, մեկ գլխավորագույն կարեւորագույն
/իչպես ուզում եք անվանեք/ հարցի շուրջ չենք համախմբվում՝ ճիածան չի ստացվելու...
ստացվելու է տարբեր գույների անհասկանալի ՇԻԼԱՓԼԱՎ...
Տխուր P.S.
ՀԻՆ ԱԶԳ՝ լավ է հնչում...
ՀՆԱՑԱԾ ԱԶԳ՝ շատ վատ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.adamyan/posts/591811177588985?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել