Բավական է մեկ անգամ աչքի տակով անցկացնենք Սերժ Սարգսյանի հաստատած Կառավարության անդամների կենսագրականներն ու տարիների ընթացքում կատարած «աշխատանքը», և պարզ է դառնում, որ ո´չ ինքը, ո´չ էլ իր Կառավարության անդամները չեն կարող Հայաստանի Հանրապետությանը բերել որևէ դրական փոփոխություն: Քանի որ Կառավարության անդամների մեջ գրեթե չկան հմուտ կառավարիչներ, հիմնականում ոչ կոմպետենտ, որոշ դեպքերում էլ դիլետանտ մարդիկ են ղեկավարում համապատասխան ոլորտները: Հմուտ կարելի է համարել այն կառավարիչներին, որոնք հա´մ իրենց պատասխանատվության տակ գտնվող ոլորտների մասնագետներ են՝ ունեն համապատասխան ոլորտներում աշխատանքի մեծ փորձ և տիրապետում են տվյալ ոլորտի բոլոր խնդիրներին, հա´մ ունեն խնդիրներ լուծելու համապատասխան կամք ու վճռականություն: Այլ ոչ թե մի քանի հատ հայկական և արտասահմանյան դիպլոմների հաշվին դառնում են նախարար, ինչ է թե մի փոքր «ցիվիլ» դեմք ունեն: Կամ նշանակվում են ՀՀԿ-ի շտաբում լավ գործ անելու համար, օրինակ՝ ուսանողական խորհրդի նախագահից կարճ ժամկետում պատգամավոր, հետո նախարար կամ ախպերականով Բեգլարյան Գագիկի նման: Կամ քաղաքաշինության նախարար դարձած հարկայինի տեսուչը, կամ նախարար դարձած ՕԵԿ-ական պահածոների «զավոդի դիրեկտորը»: Կամ ՊՆ նախարարը, որը տարիներ շարունակ ՊՆ ԶՈՒ շտաբի պետի հետ լեզու չի գտնում: Եվ վերջում, իհարկե, համայն հայության Հրանուշն ու Հասմիկը, էս դեպքում, անգամ Սերժը չի կարա բացատրի, թե ինչո՞ւ ա իրենց նշանակել այս պաշտոներում: Եվ ստացվում ա մի տխուր պատկեր, երբ իր զբաղեցրած պաշտոնին որոշ վերապահումներով համապատասխանում է ընդամենը մի հոգի՝ ՆԳ նախարար Վլադիմիր Գասպարյանը, որը անցել ա իր ղեկավարած ոլորտի բոլոր օղակներով, ունի խնդիրներ լուծելու կամք ու վճռականություն, բայց վերևից վճռական դաբռոն չունի: Այս տխուր պատկերի հիմնական պատճառն այն է, որ Ս.Սարգսյանը ոչ հմուտ կառավարիչ է և իր մոտ բացակայում է հա´մ կամքը, հա´մ վճռականությունը, հա´մ էլ իր ենթակայության տակ չունի համապատասխան մարդկային ռեսուրսը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/428403740541705
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել