Ախր չի կարելի էլի :)
1. "Նորաստեղծ կուսակցությունը մտադիր չէ ԵՐԿԱՐ մնալ ընդդիմության կարգավիճակում և հավակնում է ՏԵՍԱՆԵԼԻ ապագայում ժողովրդի անունից ստանձնել պետական իշխանությունը:...Մենք ժողովրդին չենք առաջնորդելու դեպի պարտություն":
Տեսանելի ապագան դա մինչև 2017-2018թթ.-ի հերթական ԱԺ ու նախագահական ընտրություններն են: Եթե այդ ընրություններից հետո վերոհիշյալ հայտարարություն արած կուսակցությունը չի ստանձնում պետական իշխանությունը, ապա նա պարտվում ա, հետևաբար ժողովրդին դեպի պարտության ա առաջնորդած լինում:
2. "Մենք պատրաստվում ենք ոչ թե ԽՈՍՏԱՆԱԼ իշխանափոխություն, ապա ԲԱՑԱՏՐԵԼ թե ինչու իշխանափոխություն տեղի չունեցավ, այլ պատրաստվում ենք ստեղծել մեխանիզմներ, ապա նոր ԽՈՍՏԱՆԱԼ իշխանափոխություն:... Ինչ արդյունքներ մենք կարձանագրենք ԱԺ ընտրություններում` մեզ կտա փաստարկներ նախագահական ընրությունների մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու համար":
Եթե չեն պատրաստվում իշխանափոխություն խոստանալ, ապա այդ ի՞նչ ծրագրերով են պատրաստվում մասնակցել ԱԺ ընտրություններին: ՏԵՍԱՆԵԼԻ ապագայում այդ երբ են հասցնելու ստեղծել այդ մեխանիզմերը: ԱԺ ընտրություններում ի՞նչ արդյունքներ արձանագրելու դեպքում պիտի մասնակցեն նախագահական ընտրություններին: Քարը տրաքի 5-10 մանդատը բավարար ա լինելո՞ւ: Եվ եթե բավարար չի լինում, կամ եթե նախագահական կամ ԱԺ ընտրություններում պարտություն ա արձանագրվում, ժողովրդին ի՞նչ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ են տրվելու: Բա թե` մեխանիզմների ստեղծումը դեռ ընթացքի մեջ են, ՏԵՍԱՆԵԼԻ ապագան էլ դեռ առջևում ա՞:
3. Իսկ վերջում` "Մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով: Մեզ չպիտի շեղեն կեղծ ու արհեստական օրակարգերը, մենք առաջիկա ՏԱՐԻՆԵՐԻՆ պիտի առաջնորդվենք մեր օրակարգով, մենք ժամանակ չունենք ԱՓԱԼ-ԹԱՓԱԼ քայլեր անելու համար":
Եթե ասվում ա, որ իշխանափոխության խոստում չենք տալիս, բա էլ ո՞նց եք գնում իշխանափոխության ճանապարհով: Եթե օդում կախված ա դեռ սահմանդարական փոփոխության կեղծ օրակարգը, ապա այդ ինչպե՞ս այն կարա ձեզ չհետաքրքրի ու չշեղի, երբ փոփոխության իրականացումից հետո ամբողջովին փոխվելու ա ձեր ՏԵՍԱՆԵԼԻ ապագայի ողջ օրակարգը:
Ու թե ինչպես են պատրաստվում ՏԵՍԱՆԵԼԻ ապագայում ԱՓԱԼ-ԹԱՓԱԼ քայլեր չանելով առաջիկա ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՐԿԱՐ չմնալ ընդդիմության դաշտում, դա միայն այլմոլորակայիններին ա հայտնի: