Մի երևույթի մասին եմ ուզում խոսել,գուցե շատերդ չհամաձայնվեք ինձ հետ,բայց իմ շրջապատում, այսինքն Հայաստանում միշտ այդպես է եղել: Երբ x մարդը ժամանակին ճահճի մեջ է լինում,իսկ y-ը ձեռք է մեկնում նրան,ճահճից հանում և օգնում կայանալուն,բայց ինքը էլի մնում է նույն կարգավիճակում, x-ը ինչքան բարձրանում է վեր, այդքան ավելի շատ չի ցանկանում y-ին տեսնել իր կողքին,իր շրջապատում: Ինձ թվում է նրանից է, որ x -ը ամեն у - ին տեսնելուց մի պահ վերպրում է իր ամենաանցանկալի անցյալի վատ վիճակները:
Հ.Գ Իսկ եթե y-ի գործերն էլ ավելի է լավանում քան x-ինը, ապա անպայման x-ը у-ին դարձնում է իր երեխաների քավորը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/845859955498359?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել