Հայաստանի հավաքականի համար Զեպ Բլատերի վերընտրությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում հոյակապ հեռանկարներ է բացում: Նախօրեին ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին ասել էր, որ եթե Բլատերը վերընտրվի, եվրոպական թիմերը, ի նշան բողոքի, միգուցե նույնիսկ չմասնակցեն աշխարհի հաջորդ առաջնությանը: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանն անպայման կմասնակցի, որովհետև եզրափակիչ փուլը 2018 թվականին հենց այդ երկրում է կայանալու: Հայաստանը, ինչպես միշտ, կհետևի Ռուսաստանի օրինակին ու նույնպես կմասնակցի: Ու եթե մեր հավաքականը նախնական փուլում հայտնվի այնպիսի եվրոպական թիմերի հետ, որոնք կհրաժարվեն խաղալ, ուրեմն մերոնք առանց խաղալու կդառնան այդ խմբի առաջատարը և պատմության մեջ առաջին անգամ դուրս կգան եզրափակիչ... Հո դե՞մ չեք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=923400247722004&set=np.1432935776879179.100003713196176&type=1&ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել