Newsbook.am-ը գրում է.

Եթե իմ պետության կառավարությունը էլեկտրաէներգիայի թանկացման անհրաժեշտություն է տեսնում, ուրեմն ես իմ կառավարության կողքին եմ: Նրա որոշումն ինձ համար դրական է:

NewsBook-ի հետ զրույցում այս մասին ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: «Եթե խնդրի լուծման ճանապարհը դա է, ուրեմն պետք է այդ ճանապարհով գնալ»,- համոզմունք հայտնեց նա:

Հարցին` արդյոք հոսանքի թանկացման խոսակցությունների ֆոնին վանաձորցիների շրջանում դժգոհության ալիք կա՞ կամ հնարավո՞ր է, որ մադիկ փողոց դուրս գան, քաղաքապետը բացասական պատասխան տվեց: «Վանաձորցիները շատ լավ մարդիկ են և ամեն ինչին ըմբռնումով են մոտենում»,- իր կարծիքը հիմնավորեց Սամվել Դարբինյանը:

Հիշեցնենք, որ հոսանքի սակագինը բարձրացնելու նպատակով ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ներկայումս 1 կՎտ-ի համար սակագինը սահմանված է 41,85 դրամ ցերեկը, 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է սակագինը թանկացնել համապատասխանաբար մինչև 58 և 48 դրամ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել