► Սիրահարները չէին կարող ոչ ապրել, ոչ մեռնել միմյանցից հեռու: Իրարից անջատված՝ դա ոչ կյանք էր, ոչ էլ մահ, այլ կյանք ու մահ միաժամանակ:
► Ես ուզում եմ տառապել այնքան ժամանակ, ինչքան դու ես տառապելու:
► Արդյոք ես նույնպես չե՞մ մոռանալու երբևիցե նրան, ով ինձ մոռանում է…
► Մի օր, սիրելիս, մենք միասին կգնանք այն երջանկավետ երկիրը, որտեղից ոչ ոք չի վերադառնում: Այնտեղ ճերմակ մարմարից դղյակ է կառուցված, որի հազար լուսամուտներից յուրաքանչյուրի վրա վառվող մոմ է շողշողում, ամեն լուսամուտի մոտ ասքասաց կա, որ նվագում ու երգում է մի անվախճան մեղեդի: Արեգակն այնտեղ չի փայլում, և, սակայն, ոչ ոք չի կարոտում նրա լույսը. դա ապրող մարդկանց երջանիկ երկիրն է…
► Ով իրոք սիրում է, ուշ է մոռանում:
► Կանացի զայրույթն ահարկու է, և թող ամեն ոք զգուշանա դրանից: Նրան, ում կինը սիրել է ամենից ավելի, նրանից վրեժ է լուծում ամենայն դաժանությամբ: Կանայք շուտ սիրահարվում են, շուտ էլ ատում են, և եթե թշնամանք սկսվեց, տևում է շատ ավելի երկար, քան բարեկամությունը: Սերը չափավորել՝ նրանք այդ կարողանում են, բայց ատելությունը ՝ ոչ ամենևին:
► Մոլեգնությունը քաջություն չէ: