Ինչ լավ է, որ քաղաքական գործիչները երթուղային տաքսիներով չեն շրջում, թե չէ անընդհատ «պատահական» հանդիպումներ էին տեղի ունենալու երթուղայիններում: Ասենք` ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի ներկայացուցիչները հաճախակի կհանդիպեին, Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Խաչատուր Քոքոբելյանի տոմսը չէր ստանա իջնելուց, ու դա քաղաքական ինտրիգի առարկա կդառնար: Խնդրահարույց ոլորտների նախարարներին սպասարկող գծերի երթուղայինների վարորդներն էլ կշահեին, քանի որ պաշտոնյաների հետ միասին ամեն անգամ մի խումբ ցուցարարներ կբարձրանային երթուղայիններ:

Իսկ եթե ավելի լուրջ, կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո, թեև պաշտոնական հայտարարության համաձայն՝ քաղաքական հարցեր չեն քննարկվել, բայց իրականում մի շարք քաղաքական հարցերում հստակություն կմտցվի: Քոչարյանի հետ կապված, ինչպես ասել էր Հ. Աբրահամյանը «Հրապարակ» օրաթերթին, եթե նա քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունենար, կասեր: Արդյոք սա ակնա՞րկ չէ քաղաքական գործընթացներում որոշակի մասնակցությունից Քոչարյանի հրաժարվելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել