Թուրքիայում առկա տարբեր «սինդրոմները» չեն վերանում, այլ ըստ առաջնահերթության՝ դրանք վերափոխվում են, հարմարեցվում ու վերաձևակերպվում՝ ըստ տվյալ իշխանությունների տեսլականի ու աշխարհընկալումների: Ներկայում էլ ԱԶԿ-ն, որն ի սկզբանե փորձում էր և քայլեր էր ձեռնարկում տարբեր այդ «սինդրոմների», «դավադրությունների տեսությունների», «կարծրատիպերի» ու նաև «տաբուների» կազմաքանդման ուղղությամբ, որդեգրել է դրանք սեփական աշխարհընկալման ու հանրային հավաքական ընկալման համատեքստում մատուցելու ուրույն քաղաքականություն: Փաստերը շատ են` արտաքին քաղաքականությունից մինչև ներքին սոցիալական գործընթացներ: Մեկ թարմ օրինակ. Անկարայի քաղաքապետ Մ. Գյոքչեքը վերջերս հեռուստատեսային հաղորդման ժամանակ հայտարարել է, որ «Քրդստանի բանվորական կուսակցությունը հայկական կազմակերպություն է, որի նպատակը Թուրքիայի արևելյան հատվածի մասնատումն է քրդերի միջոցով»: Սա նոր պնդում չէ, ավելի քան 2 տասնամյակ պարբերաբար շրջանառվող «վարկած» թուրքական «դավադրական տեսությունների» շղթայական համակարգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել