Newsline.am-ը գրում է.
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է գերատեսչության նախկին ղեկավարի՝ Հիլարի Քլինթոնի նամակագրության առաջին մասը: Քլինթոնին կասկածում են սեփական էլեկտրոնային հասցեն աշխատանքային նամակագրության ժամանակ օգտագործելու մեջ: Ամերիկյան օրենքները նման կարգի պետական ղեկավարներին արգելում են օգտվել անձնական փոստից գաղտնի հաղորդագրություններ մշակելու համար:
Քլինթոնը հերքում է մեղադրանքները, պնդելով, որ չի ստացել նամակներ, որոնք պետք է որակել որպես գաղտնի: Նա ինքն է առաջարկել, որ նամակները հրապարակվեն, վստահ լինելով, որ այս կերպ կապացուցվի իր անմեղությունը:
Ընդհանուր առմամբ Քլինթոնն ունի 55 հազար նամակ: Սրանից հրապարակվել է մի աննշան մասը միայն: Մյուսը մասը կհրապարակվի մի քանի փուլով:
Նամակների հրապարակումը տեղի է ունենում նախագահական ընտրարշավի ֆոնին: Քլինթոնը համարվում է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթողի հավակնորդներից մեկը: