Որ օրեցօր երկիրը դատարկվում ա, դա ոչ մեկին հետաքրքիր չի: Որ միայն այս տարի բանակում, խաղաղ պայմաններում, ունենք 9 զոհ, դա՝ հեչ, որ Լիսկայի թուլեն մարդ ա սպանում, ծեծում ու ինվալիդ դարձնում, դա էլ հեչ ու հեչ: Որ հոսանքը թանկանում ա, հասարակության մեծ մասի տանձին չի, որ ժողովրդի 80 տոկոսն օրական ցամաք հացի խնդիր ունի, դա էլ ա նորմալ: Որ ամեն գյուղում երկու պառավ ա մնացել, ու եթե վաղը մեռնեն, մարդ չի լինելու, որ թաղի՝ սովորական բան ա: Որ յուրաքանչյուր ոլորտում կոռուպցիա ու կաշառակերություն, ամենաթողություն ու թալան ա, հարց չկա, տենց էլ պիտի լիներ...
Բայց... սրանք ի՜նչ սուտի հարցեր ու պրոբլեմներ են, երբ Կոնչիտան Հայաստանի դրոշն ուսերին ա գցում... Ա՛յ, է՛դ ա խնդիրների խնդիրը: Հարկավոր ա բոլորս միավորվենք ու երկիրը խայտառակությունից փրկենք:
Մեր երկրի ամենալուրջ մարտահրավերն ու խնդիրը Կոնչիտան ու գեյերն են մի շարք «հայրենասերների» համար:
Հ.Գ. Հո դուք հոգեկան չե՞ք, արա՛...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել