Newsline.am-ը գրում է.
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ողջունում է ապագա պայմանագրի շուրջ Եվրամիության և Հայաստանի ներկայացուցիչների ընդհանուր տեսլականը:
Կուսակցությունը ԵՄ-ի հետ ասոցացման ուղիով չընթացող «Արեւելյան գործընկերության» երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Բելառուսին, կոչ է անում համաձայնագրեր կնքել առանձին ոլորտներում: ԵԺԿ-ն նաեւ սպասում է Հայաստանի հետ ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ասված է Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքներով տարածված ԵԺԿ-ի հայտարարությունում:
Բացի այդ, կուսակցությունը շարունակում է լիարժեք աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, որի լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա:
«Արեւելյան գործընկերության» երկրներում նոր գործընթացները պահանջում են անհապաղ ուժեղացնել գործընկերության քաղաքականությունը, ավելի անհատականացնել երկրներից յուրաքանչյուրի հանդեպ քաղաքականությունը: Անհրաժեշտ է «Արեւելյան գործընկերության» քաղաքականությունը հարստացնել տարբերակման սկզբունքներով, ճկունությամբ, նախագծերի համար համատեղ պատասխանատվությամբ, ինչպես նաեւ «ավելին ավելիի համար» (more for more) սկզբունքով:»