Վրաստանի Զբոսաշրջիկության հարցերով ազգային վարչությունը սկսել է նախապատրաստվել ամառային զբոսաշրջության սեզոնին: Հայտնի է դարձել, որ պետբյուջեից արդեն հատկացվել է 8 մլն լարի՝ շուրջ 3,5 մլն դոլար, մի շարք երկրներում գովազդային միջոցառումներ կազմակերպելու համար:
Գովազդային միջոցառումները կանցկացվեն այդ երկրներից մեծ թվով զբոսաշրջիկներին Վրաստան ներգրավելու նպատակով:
Ի դեպ, CNN-ն արդեն սկսել է ցուցադրել Վրաստանի մասին պատմող գովազդային տեսանյութերը, որտեղ ներկայացվում է այդ երկրի ինչպես պատմությունն ու մշակույթը, այնպես էլ վրացական զբոսաշրջության առավելությունները:
Զբոսաշրջության ազգային վարչությունը մեծ հույսեր ունի, որ նշված ծրագիրը մեծապես կխթանի տուրիզմի զարգացմանը, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:
Հ.Գ. Մ.Սաակաշվիլիի իշխանության տարիներին ավելի մեծ գումարներ էր ծախսվում Վրաստանը միջազգային ասպարեզում գովազդելու համար, ոչ միայն զբոսաշրջության զարգացման նպատակով, այլ նաև քաղաքական գործոններից ելնելով, ընդ որում, դա արվում էր թե՛ պետական բյուջեի, թե՛ մասնավոր միջոցներով: