
YouTube-ը հրաշալի կայք է, որը հնարավորություն է տալիս մեզ միլիոնավոր անվճար տեսանյութեր ու ֆիլմեր դիտել։ Կայքի հետ աշխատելն ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելու համար՝ այս հոդվածում առանձնացրել ենք ամենաօգտակար հնարքները, որոնք կօգնեն ձեզ արդյունավետորեն օգտվել կայքից և դրա բոլոր հնարավորություններից։
1 Շարժանկար ստացեք տեսանյութից։ Պարզապես յութուբյան տեսանյութի հղումից առաջ ավելացրեք «gif» բառը։ Այ այսպես.
Դուք կտեղափոխվեք «GIF YouTube» էջ, որտեղ կարող եք որոշել շարժալուսանկարի տևողությունն ու դրան անուն դնել։
2 Գտեք սիրելի երաժշտի յութուբյան էջը։ Փնտրելու հատվածում գրեք #երաժիշտիանունը։
Ամբողջական ալբոմները տեղադրված են «Albums» հատվածում։
3 Կարաոկե: «Musixmatch»-ը «Chrome» հավելվածի համար նախատեսված անվճար հավելված է, որը երգի տեքստը տեղադրում է դրա տեսանյութի վրա։ Հավելվածը 32 տարբեր լեզուներով ավելի քան 7 միլիոն երգերի տեքստեր է պարունակում։
4 Իմացեք, թե ինչ երաշտություն է հնչում։ «MooMa.sh»-ը հատուկ հավելված է YouTube-ի համար, որը ճանաչում է տեսանյութում հնչող յուրաքանչյուր երգ կամ մեղեդի։ Պարզապես տեսանյութի հղումը տեղադրեք «MooMa.sh» կայքում նախատեսված վայրում և տեսեք, թե ինչպես է այն աշխատում։
5 Կինոթատրոնի ռեժիմ։ Եթե սեղմեք տեսանյութի ներքևի հատվածի ուղղանկյունաձև նշանին, կարող եք միացնել «Կինոթատրոնի» ռեժիմը։
6 Ավտոմատ նվագարկիչ։ Ավտոմատ նվագարկիչն անջատելու համար սեղմեք «Autoplay» կոճակը։
7 Ստուգեք կապը։ Google-ի Video Quality Report ծրագիրը կարող է ցույց տալ, թե ինտերնետ մատակարարումն ինչ որակի տեսանյութեր կարող է ցույց տալ։
8 YouTube-ի նոր դիզայնը։ Այցելեք youtube.com/testtube հասցեով և սեղմեք ներքևում գտնվող կապույտ կոճակը։ Այսպիսով կարող եք փորձարկել Youtube-յան նոր նվագարկիչի դիզայնը, որի ներքևի հատվածը թափանցիկ տեսք ունի։
9 YouTube-ը դիտել հեռուստացույցով։ Տեսանյութը բացեք սմարթֆոնով կամ պլանշետով, այնուհետև «Wi-Fi»-ի կապով միացեք «SMART TV»-ին և տեսանյութը դիտեք մեծ էկրանին։ Դրա համար անհրաժեշտ է բացել «YouTube»։
10 Վերահրապարակել որոշակի ժամանակից։ Եթե սեղմեք մկնիկի աջ կոճակը, ապա կարող եք կիսվել տեսանյութով այն պահից, որից ցանկանաք։
11 Տեսանյութեր երեխաների համար։ iOS և Android համակարգերի համար նախատեսված «YouTube Kids» հավելվածն առաջարկում է միայն այն տեսանյութերը, որոնք կարող են դիտել երեխաները։
12 Դանդաղ ինտերնետային կապի հարմարեցում։ Եթե ինտերնետի դանդաղ կապի պատճառով տեսանյութը դանդաղում է, այցելեք «youtube.com/account_playback» և ընտրեք «I have a slow connection. Never play higher-quality video/У меня медленное соединение. Не надо включать HD-видео» (Ես դանդաղ կապ ունեմ։ Մի միացրեք HD-տեսանյութ)։
13 Ճշգրիտ փնտրում
Հենց այն տեսանյութը գտնելու համար, որը փնտրում եք, կարող եք բանալի-բառերի առաջ ավելացնել.
— «channel» կամ «playlist»
— «HD»՝ բարձր որակի կամ «3D» ՝ 3D տեսանյութերի համար
— հարցման հետ + / - նշանները դրեք՝ ինչ-որ բան հավելելու կամ բացառելու համար (օր՝ «beyonce» + «destiny’s child» կամ «beyonce» — «jay-z»).
14 Ֆիթնեսի դասերի արագ փնտրում։ Ֆիթնեսի դասերն արագ գտնելու համար մտեք «Youfitness.me»։ Այստեղ դրանք դասավորված են տեսակով ու երկարությամբ։
15 Տեսանյութի հնչողությունը դարձնել MP3-ի։ Պարզապես այցելեք Peggo.
16 Անձնական վիդեո-փլեյլիստ։ Solon կայքը մեկ տեղում է հավաքում «YouTube»-ի, «VIMEO»-ի, ինչպես նաև «SoundCloud»-ի ձայնային հոլովակները։
17 Տեսանյութը դիտեք պատուհանների վրա։ «Floating YouTube»-ը Chrome բրաուզերի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս YouTube-յան տեսանյութը տեղադրել այլ պատուհանների վրա։
18 Տեսանյութի նվագարկման արագությունը։ Եթե սեղմեք տեսանյութի ներքևի աջ անկյունում գտնվող աստղաձև նշանին, ապա կարող եք ընտրել տեսանյութի արագությունը։ Դանդաղեցնելու հնարավորությունն օգտակար է հատկապես ուսուցողական տեսանյութեր դիտելիս։
19 Կարգավորել գաղտնիությունը։ Եթե դուք գրանցված եք YouTube-ում, այցելեք կարգավորումներ ու սեղմեք անհրաժեշտ վանդակներում, այնպես, որ մյուսները չիմանան, թե ինչ էջերի եք դուք բաժանորդագրված։
20 Կարևոր կոճակներ
K - դադար կամ նվագարկում
J - տեսանյութը հետ տալ 10 վայրկյանով
L – տեսանյութն առաջ տալ 10 վայրկյանով
M – անջատել ձանը
ԲՈՆՈՒՍ։ Ինչպես տեսանյութ բեռնել։ Գոյություն ունեն մի քանի կայքեր ու Chrome բրաուզերի հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս YouTube-ից տեսանյութեր բեռնել։ Դրանցից մեկն է «Save From Net», որտեղ այցելելով՝ կարող եք տեղադրել տեսանյութի հղումը կամ հղման մեջ «youtube» բառից առաջ ավելացնել «ss» տառերը և բեռնել տեսանյութը։
Անջատել գովազդը։ Google Chrome-ում պետք է պարզապես տեղադրել YouTube-ի համար նախատեսված «Adblock» հավելվածը։ Այժմ կարող եք տեսանյութերը վայելել առանց խանգարող գովազդների։