Այսօր առաջին անգամ լսեցինք գլխավոր դատախազի զեկույցը, և այնպիսի տպավորություն էր, կարծես ամեն ինչ առավել քան լավ վիճակում է, և համենայն դեպս իդեալականի ճանապարհին ենք: Ու սա մտահոգիչ է, քանի որ երբ չես ստանում համապատասխան պատասխանները. հաճախ դա նրանից է, որ չես կարողանում հնչեցնել ճիշտ հարցադրումները: Վերջիններս այսօր գերազանցապես հիմնված էին հանրահայտ մի քանի էպիզոդների, թերթերի և թերի ձևակերպված ենթադրությունների վրա: Գլխավոր դատախազն էլ բավականին պրոֆեսիոնալ կերպով հարց տվողներին իրենց տեղն ու դերն էր ցույց տալիս` այն դերը, որը նրանք միգուցե լավ չէին կատարում, միգուցե անգամ գիտակցում: Փոխանակ ներկայացնեն, թե իրենք, իրենց կուսակցության, իրենց աշխատակազմի և մասնագետ-խորհրդատուների օժանդակությամբ քանի քրեական գործով են դիմել, դրանից հետո հետևել ընթացքներին, ներկայացնեն սպանությունների, կոռուպցիայի, իշխանության չարաշահման դեպքերի, գազի, էլեկտրաէներգիայի գործերով և չբացահայտված այլ հանցագործությունների վերաբերյալ մասնավոր հետաքննությունների արդյունքում վեր հանված լրացուցիչ ապացույցների մասին դիպուկ օրինակներ, հնչեղ հարցադրումներ, հիմնավորումներ: Չեմ կարող չարձանագրել հազվադեպ բովանդակային դիպուկ հարցերը և ելույթները (որոնք ավելի հեշտ են), և չեմ անդրադառնում «կոմպլիմենտար» պաս-հարցերին: Հիմա... հուսանք, որ քանի որ պատգամավորներն առաջին անգամ էին խորհրդարանում գլխավոր դատախազի զեկույցը լսում և հարցադրումներ հնչեցնելու հնարավորություն ստանում, ապա միգուցե խնդիրը կայանում է դրանում և հաջորդ տարի դիպուկ և հիմնավորված հարցադրումները կգերակշռեն սովորական, առօրյա մեղադրանքներին: Քանի որ իրոք ինչ-որ բան փոխելու համար իրոք ավելին պիտի արվի, քան սա էր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=833713963344806&id=100001186291818&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել