Ինձ շատ է մտահոգում, որ հաքին.ազ-ը վերջերս ուշադրության կենտրոնում է պահում մեր ընդդիմադիրներին ու ակտիվիստներին` նրանց մտահոգությունները բարձրաձայնելու ու տարածելու հարթակ ձևանալով...
Հարցը բացարձակ ադրբեջանական կայք լինելու մեջ չէ, այլ դրա խմբագիր Ֆաթուլաևի` իրավապաշտպան դաշտն Ալիևի փողերով նրա համար խաղալիք դարձրած ֆիգուրի մեջ...
Եթե չգիտեք, թե ով է Էյնուլա Ֆաթուլաևը և ինչ ակտիվիստական գրանտային կեղտոտ ծրագրեր է իրականացնում, ապա փորձեմ հակիրճ պատմել...
Նախկին քաղբանտարկյալ Ֆաթուլաևը Ստրասբուրգում հիմնադրել է իրավապաշտպան կազմակերպություն, որի իրական նպատակն է բողոքի ակցիաներ կազմակերպել այն երկրներում, որոնք համարձակվում են կոխել Ալիևի ոտքը: Այսինքն՝ Ալիևի ծառա Էյնուլան, ֆինանսավորվելով անմիջապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, տարբեր եվրոպական երկրներում (այո, հենց Եվրոպա) ջուր է պղտորում, ոտքի հանում բողոքավորներին, հետո այդ ամենը կազմակերպության զեկույցի տեսքով հայտնվում է նաև հաքին.ազ-ում: Իմա՞ստը։ «Եվրոպա, հապա քո խախտումները նայի, նախքան Ալիևին քննադատելը»: Իր կազմակերպության մյուս համահիմնադիրն էլ, ի դեպ, թուրք է:
Այսինքն՝ գործ ունենք կեղտոտ գրանտային խաղի հետ, որն անպատվություն է իսկական իրավապաշտպանությանը:
Ի դեպ, շատ հաճախ բրիտանական կամ այլ երկրների գրանտերի տակ հենց թուրքական և ադրբեջանական փողերն են...
Այնպես որ, Ալիևի տիկնիկ-իրավապաշտպանը տիրոջից ստացած փողերն արդարացնելու համար սկսել է օգտվել նաև հայաստանյան ընդդիմադիրներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10205114733242384?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել