Life.panorama.am-ը գրում է.
Այն տղամարդիկ, ովքեր օրական խմում են 1 կամ 2 բաժակ սուրճ, առավել քիչ հավանական է, որ կտառապեն էրեկտիլ դիսֆունկցիայով, բացահայտել է կատարված նոր հետազոտությունը։
Ինչպես գրում է Daily Mail-ը, ըստ Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայության տվյալների, 1 բաժակ լուծվող սուրճը պարունակում է 100մգ կոֆեին, մինչդեռ 1 բաժակ զտվող սուրճի մեջ կոֆեինի չափաբաժինը մոտ 140մգ է։ 1 բաժակ թեյում կոֆեինի քանակը 75մգ է, իսկ 200մլ կոլայի մեջ առկա է 40մգ կոֆեին։
Հետազոտողները գտել են, որ այն տղամարդիկ, ովքեր օրական խմում են 85-ից մինչև 170մգ կոֆեին, 42 տոկոսով նվազեցնում են իմպոտենցիայի հավանականությունը՝ համեմատած այն տղամարդկանց, ովքեր չեն ընդունում կոֆեին։ Օրական 171-ից մինչև 303մգ կոֆեին ընդունող տղամարդկանց մոտ իմպոտենցիայի հավանականությունը նվազում է 39 տոկոսով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/05/21/%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%B3-%D5%BE%D5%AB%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1/343271
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



