Որոշ լրատվամիջոցներ փորձում են խուճապային տրամադրություններ ստեղծել՝ կապված էլեկտրաէներգիայի սակագների ու էլցանցի աշխատանքների հետ՝ հայտարարելով, որ եթե թանկացում չլինի, հովհարային անջատումներ կարող են սկսվել։
Կարծում եմ, որ դրանք ուռճացված խոսակցություններ են ու ոչ մի աղերս չունեն իրականության հետ, քանի որ պարզից էլ պարզ է, որ թե՛ իշխանությունները, թե՛ ՀԷՑ-ը հասկանում են, որ նման քայլը կարող է անել այն, ինչ չկարողացան անել ընդդիմության բոլոր առաջնորդները՝ միասին վերցված։ Այլ կերպ ասած՝ ցանկացած նման քայլ հղի է սոցիալական բունտով, որը հաստատ անթույլատրելի շռայլություն է իշխանությունների համար, նույնիսկ եթե օրակարգում չլիներ Սահմանադրական բարեփոխումների հարցը, և կլինի առնվազն քաղաքական ինքնասպանություն՝ թույլ տալու 90-ականների վերադարձ, ինչ է թե ռուսական տնտեսվարողներն իրենց բողազների չափերը չգիտեն ու խայտառակ ձևով են կառավարել էլցանցը։
Վստահ եմ, որ եթե ընտրությունը կամ-կամի միջև լինի, իշխանությունը կգերադասի իր բոլոր լծակները գործարկել՝ ընդհուպ մինչև ամենաբարձր մակարդակով, որ այս հարցը полюбовно լուծում ստանա, և հարկ եղած դեպքում էլցանցը նույնիսկ կարող են պետականացնել, միայն թե հովհարային անջատումներ թույլ չտան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել