ԱՐԽԻՎԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐ՝ Իլհամ Ալիևը հաստատում է չարաբաստիկ պոլիուրիտանի սալիկները, որոնք փաստորեն դարձան 16 մարդու մահվան պատճառ, ու որով ծածկված է Բաքվի փողոցների մեծ մասը։
Ցավակցելով զոհվածների հարազատներին՝ ամեն դեպքում չեմ կարող չասել, որ անմեղ մարդիկ զոհվել են նրանից, որ էս մեր հարևան երկրում փողի առկայությունն իսպառ վերացրել է ուղեղի վերջին հետքերը, քանի որ էս բդեշխիկն իր կողքին կանգնածների հետ մեկտեղ համոզված է, որ շատ փող որևէ բանի մեջ դնելով՝ անպայման հասնելու է հաջողության։
Նույն պատմությունն է երեք անգամ թանկ զենքեր առնելու դեպքում, նույն պատմությունն իսրայելական անօդաչու թռչող սարքերի դեպքում էր, երբ որոշ ժամանակ հետո պարզվեց, որ դրանց լիցենզիան արժի մոտավորապես նույնքան, որքան հենց սարքերը, ու անընդմեջ պետք է վճարեն Իսրայելին միլիոնավոր դոլարներ։ Նույն պատմությունն է խավիարով սրա-նրա բերանը փակելու դեպքում, երբ կարծում են, որ մի քիչ խավիար, մի քիչ էլ թանկանոց գորգեր, ու իրենց կարելի է ամեն ինչ։
Իրականությունը լռիվ կորցրած ղեկավարությունն իրական նվեր է մեզ՝ սրանց հետ արդեն 20 տարուց ավելի ակտիվ ռազմական գործողությունների մեջ գտնվողներիս համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10153398673584273&set=a.10153228245834273.1073741841.781824272&type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել