Ու մինչ ժողովրդի սոցիալական վիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում, մեր չինովնիկների ցինիզմը դրան ուղիղ համեմատական ավելի ու ավելի է սրվում։ Ցանկացած նորմալ երկրում կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող պատկան մարմինները կերազեին այսքան շատ բաց տեղեկատվություն՝ հերթական կոռուպցիոներին նալելու համար, իսկ մերոնց վեջն էլ չի։ Վեջը չի՝ ո՞րն ա, ամոթները կորցրած՝ ամեն տարի հաշվետվություններ են ներկայացնում իրենց ունեցվածքների մասին։
Հերթական հերոսն էլ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է, ով ուղղակի ցնցում է իր կրեատիվով՝ եկամուտների ու ունեցվածքի մասին ներկայացված իր հաշվետվության մեջ։ Պարզվում է՝ ինքը՝ Ռուբիկը, զուտ աշխատավարձի տեսքով է եկամուտ ունեցել՝ 3.3 միլիոն դրամ, բայց դե էլ ի՞նչ չինովնիկ, որի կնիկն ու երեխեքն իրենից հարուստ չլինեն ու ֆանտաստիկայի ժանրին հարիր եկամուտների աղբյուրներ չունենան։
Խնդրեմ, Աբրահամյանի կնոջ միջոցները 2014 թվականին աճել են՝ 12 միլիոնից հասնելով 15 մլն դրամի, 18 հազար ԱՄՆ դոլարից 21 հազարի և 8000 եվրոյից 16 հազարի։ Բայց սա էլ այդքան հետաքրքիր չէ, հետաքրքիրը սկսվում է մարզպետի որդիների մոտ, որոնցից մեկը 10 միլիոն դրամ է նվեր ստացել, իսկ մյուսը՝ 11 հազար դոլար՝ չհաշված ձեռնարկատիրությունից ստացված եկամուտները։
Ի՜նչ ջոմարդ մարդիկ են Ռուբիկենց շրջապատում, միլիոններով նվերներ են անում մարզպետի երեխեքին։ Հրաշք է ուղղակի, այլ կերպ չես բնութագրի։ Հաստատ նրանից ա, որ Ռուբիկը շատ ազնիվ ու արդար մարդ ա, ու այլոք նրա հանդեպ ակնածանքն արտահայտում են նրա զավակներին փեշով փող նվիրելով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11?fref=ts
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել