Մեր հանրապետականներին փոքր ժամանակ պետք է տանեին ադեկվատության դասընթացների։ Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք Արցախում նոր ստեղծված Հանրապետական կուսակցությունը որևիցե կապ ունի ՀՀԿ-ի հետ, հայտարարել է. «Այն բացարձակապես կապ չունի Հանրապետական կուսակցության հետ: Դրանք ինքնակոչ ինչ-որ երևույթներ են, որոնք ցանկանում են իրենց իմիջը ձևավորել մեր կուսակցության անունով»...
Ճիշտն ասած՝ գաղափար անգամ չունեմ Արցախի Հանրապետական կուսակցության կազմի ու որակի մասին, պատկերացում չունեմ, թե ով ու ինչացու են, բայց Վահրամ Բաղդասարայնի ասածը զավեշտ է։ Զավեշտ է, քանի որ եթե ինչ-որ կուսակցություն փորձի իր իմիջը ձևավորել ՀՀԿ-ի անունով, ապա դա կլինի քաղաքական ինքնասպանություն։
Վահրամ Բաղդասարանն ու իր կուսակիցները լավ կանեն՝ մի քիչ համեստ լինեն իրենց գնահատականներում, որովհետև դժվար թե հանրապետությունում գտնվի մեկը, ով կասկածի, որ այսօրվա ՀՀԿ-ն փուչիկ է, որը գրոշի արժեք չի ունենա, եթե թիկունքում չունենա Սերժ Սարգսյանին։ Եթե մի գեղեցիկ օր Սերժ Սարգսյանը ձեռք քաշի ՀՀԿ-ից, ապա վստահեցնում եմ ձեզ, մի այնպիսի աննախադեպ առնետավազք ու գզվրտոց կսկսի, որը նախադեպ չի ունեցել։ Էլ չխոսեմ այն մասին, որ «իրենց վեհ անվան» հույսով եթե ընտրություններին մասնակցեն ու չդիմեն ադմինիստրատիվ լծակների ու ընտրակաշառքների օգնությանը, սկի 5 տոկոս էլ չեն հավաքի, որպեսզի անցնեն խորհրդարան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1580491978883407&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել