Եթե սենյակում բավականաչափ տեղ չկա հեռուստացույցի համար, այն սովորաբար ամրացնում են պատին։ Այդ դեպքում հարկ է լինում հատուկ տակդիրներ օգտագործել ու փչացնել պատերը։ Սակայն վերջերս մի նորարարական հայտնագործություն տեղի ունեցավ, որը շուտով թույլ կտա այլևս «չմխտռել» պատերը տակդիրներով, որոնց տեղն անդուր ձևով երևում է, երբ որոշում եք տեղափոխել հեռուստացույցը։

The ultrathin wallpaper TV is less than 1mm thick, and at 1.9kg (4lbs) it is so light it can be attached to the wall using magnets. The concept set was unveiled at a press event in Korea

LG ընկերությունը վերջերս ստեղծել է պաստառի բարակության դյուրակիր հեռուստացույց։ Այս մեգաբարակ հեռուստացույցը ստացել է «OLED TV» անվանումը։ Դրա հաստությունը 1 մմ-ից էլ քիչ է, իսկ քաշը չի գերազանցում 1.9 կիլոգրամը։ Այն այնքան թեթև է, որ կարող է ամրացվել պատին մագնիսի օգնությամբ։ «OLED TV»-ն դեռևս նախագծային փուլում է գտնվում, սակայն այս գաղափարը շուտով իրականություն կդառնա։ Նախատեսվում է, որ մագնիսը վաճառքի կհանվի հեռուստացույցի հետ մեկտեղ։ Երեկ Կորեայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության աշխատակիցները ցուցադրել են հեռուստացույցի նմուշը։ Իսկ մասսայական սպառման համար այս նորարարական հեռուստացույցները վաճառքի կհանվեն մոտ երկու ամսից։

LG has revealed a working roll-up TV that is also transparent when not in use. The Ultra HD screen uses a special film instead of plastic as backing to allow screen to be rolled into a tight tube for transport

LG-ի պաշտոնական հայտարարության մեջ նշված է.

Մենք պատրաստվում ենք ավելացնել այս հեռուստացույցների արտադրության ծավալները, որպեսզի կարողանանաք հուլիս-օգոստոս ամիսներին բավարարել սպառողական  պահանջարկը։

Ընկերության աշխատակիցներից ավելի քան մեկ ու կես տարի է պահանջվել հեռուստացույցների արտադրման այս հեղափոխական տեխնոլոգիան մշակելու համար։ Ի վերջո նրանք այնքան են զարգացրել այս տեպնոլոգիան, որ հնարավոր է դարձել հեռուստացույցը փաթաթել ու կոմպակտ վիճակով տեղափոխել։ Լուսադիոդային տեխնոլոգիայով ստեղծված այս հեռուստացույցների միակ թերությունը գինն է, որը մի քանի հազար դոլարից պակաս չի լինի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել