Լուսանկարներ` 27 Լուսանկարներ` 38
Սա Տիգրան Սարգսյանի անձնական կայքից է: Դեռ երբ էի գրել՞՞՞ մի հատ թող որոշի անձնական բլոգը` իր տերը վարչապետ-ինստիտուտ է, թե Տիգրան Սարգսյան-անձ, մենք էլ հասկանանք ոնց դիմենք:
Դե բայց. ինքն էլ չգիտի, թե ով է` բացում է լուսամուտը` ուպս` քանդում են հիմա էլ Փակ շուկան... փակում է, գնում անձնապես մոմ վառելու. Որ չքանդեն երևի... Տենց:
Այսօր երազ էի տեսել, անձնական. Կամար է, կարմիր քարեր են շարած: Մոտենում եմ, ծը` հաղթական չի կամարը. Ամեն քարը` մի-մի գերեզման. կարդում եմ մեկը, գրված է` ԱԳՐՈ...
Վեր թռա: Քիչ հետո ֆեյսբուքում dabavog-ը փակ շուկայի վերջին նկարներից դրեց. էս էլ սենց:
Հա, մի բան էլ. Փակ շուկան որ վարում են, մշնախը... վերահսկում է... թութութու:
Սկզբունքորեն կարծում եմ, որ սա չեն քանդի տանիքատանիք. կպահեն գլուխ գովելու, որ տեր դարձան Երևանի Փակ շուկային: Տեսեք-տեսեք...
Իսկ գուցե ակցիա անել՞՞՞
Որ գործարարի թափը կհերիքի թույլ չտա քանդել ու պահպանության տակ վերցնի հերթական շենք-հուշ-հուշարձանը՞՞՞
Անուոն-ազգանունով, բան... Գրենք` կառավարության ու մշնախի քթի տակից պահպանել է գործարար էսինչ էսինչյանը. Սլաբօ՞՞՞layer...