ԱԺ պատգամավոր |
Պատգամավոր Նաիրա Կարապետյանը հերքեց մասնակցությունը սուրճի` մոտ 10 տարվա վաղեմություն ունեցող հոլովակի նկարահանումներին: Դիցուք, եթե մասնակցած լիներ, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե գովազդային հոլովակում նկարահանվելը ինչո՞վ հարիր կամ սազական չէ պատգամավորին: Կամ որևէ մեկը կարող է ասել, թե տեսահոլովակը դիտելիս ի՞նչ անօրինական տարրեր է նկատել ներկայացված երիտասարդ աղջկա գործողություններում… Խիստ կասկածում եմ, որ 131 պատգամավորի երակներում էլ «կապույտ արյուն» է հոսում: Ավելին, Խորհրդարանի արական սեռի ներկայացուցիչներից մի քանիսը ժամանակին աչքի են ընկել երիտասարդ աղջիկների հանդեպ ցուցաբերած, մեղմ ասած, «անվայել» պահվածքով: Քաղաքական գործչին քննադատելը ևս պետք է հիմնավորված լինի: Նման ձևով քաղաքացիական հասարակություն չի կառուցվում, նման ձևով չես կարող վաստակել անգամ քաղաքական շահաբաժիններ, նույնիսկ ի հեճուկս այն կոնտինգենտի, որը քաղաքականությունը համեմատում է հնագույն թիվ 1 մասնագիտության հետ: