Միակ մարդը, ով Հայաստանին պատիվ բերող պահվածք է ցուցաբերում և կարողանում հրաշալի կատարել երգը, միանշանակ Ինգա Արշակյանն է: Զգացվում է, որ մարդը գնացել է երկիր ներկայացնելու, այդ երկրի պատմությունը երգի միջոցով պատմելու, այլ ոչ թե Ավստրիայի ներկայիս թերությունների վրա մեր հանրապետության դրոշը գցելու: Մի խոսքով, եթե հաղթենք, մյուս կատարողները լավ կանեն՝ մի մեծ շնորհակալություն հայտնեն մեր Ինգայից: Զգացվում է պարզ, որ Ինգան ծնվել, ապրել և դաստիարակվել է հայեցի: Շատ ուրախ կլինեի, որ մենակ Ինգային տեսնեի բեմում, իսկ մյուսները Կոնչիտայի կողքին ավելի լավ կնայվեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել