Երբևիցե կպատկերացնեիք, որ թմրամոլ լինելը բավարար պատճառ չէ, որ ծնողական իրավունքից զրկեն:
Այո՝ Գերմանիայում այդպես է:
Այստեղ են ասել՝ մեռնեմ օրենքի զորությանը: Այդ ծնողի երեխաները խնամված և պարտաճանաչ հաճախում են ուսումնական հաստատությունները: Երբևիցե չի սպառնացել կամ վտանգի ենթարկել երեխաներին: Նրա դեմ բողոք չի ներկայացվել: Ուստի և չկա բավարար պատճառներ նրան զրկել ծնողական իրավունքից:
Սակայն բավական է, որ ամուսիններից մեկը բողոքի և մարդը՝ ապրելով միևնույն քաղաքում, չկարողանա տեսնել իր երեխաներին:
Ասեմ ավելին: Ինձ ասացին, որ Գերմանիայում կան հատուկ կենտրոններ, որտեղ թմրամոլները կարող են ստանալ իրենց օրվա չափաբաժինը, որպեսզի հանցանք չգործեն դրա համար:
Բավական է, որ մարդ մեկ անգամ սայթակի կամ ինչ որ պատճառով հայտնվի ոստիկանությունում և վերջ: Դա բիծ է ամբողջ կյանքի համար:
Մարդ կարող է սովորել երկար տարիներ և աշխատել բանկի կառավարիչ, բայց մեկ սխալի պատճառով կորցնի ամեն ինչ և կարողանա աշխատել միայն բանվոր:
Էլ չեմ ասում պետական պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների մասին: Դա կլինի նրանց կարիերայի վերջը:
Այո, բաներ կան, որ պետք է սովորել եվրոպացիներից, բայց բաներ կան, որ կործանարար կլինի մեր հասարակության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել