Վերջապես Հայաստանում մենահամերգով հանդես կգա «Հայ աղջիկ» մեգահիթի հեղինակ և կատարող Էլոն Սարաֆյանը: Շատերը մինչ այսօր գիտեն, թե երգի կատարողը Սերժ Թանկյանն է, սակայն դա այդպես չէ, այն կատարում է Էլոն Սարաֆյանը: Նրա երաժշտությունը մոդայիկ չէ, այն մնայուն է և պարզապես դուրս մոդայից: Այնպես չէ, որ այդ երաժշտությունն ու մոդան զուգահեռ են ընթանում և երբեք չեն խաչվում: Ոչ, պարզապես դրանք տարբեր հարթություններում են: Սարաֆյանի երգերն ապրում են այլ ժամանակային և տարածքային հարթությունում, դրանք երբեք չեն հնանում և միշտ արդիական են: Նրա մոտ մեղեդին ընդամենը փիլիսոփայական ուղերձի գեղեցիկ պատյանն է, որի միջոցով նա ճեղքում է ունկնդրի հոգին, այնուամենայնիվ, հենց այդ ոճով է նա ընկալելի և սիրելի հանդիսատեսին: Էլոնը ստեղծել է երգեր, որոնք նրանից հետո էլ են ապրելու և կրթելու շատ սերունդներ:
Հ.Գ. Ստորև վայելում ենք Էլոն Սարաֆյանի հրաշալի ստեղծագործություններից:



