Բողոքելը հատուկ է ստրուկներին, իսկ ուժեղ մարդիկ թերություններն են արձանագրում և ձեռնամուխ լինում փոփոխություններին: Ասածս ի՞նչ է, հարգելի ընդդիմադիր ուժեր, եթե կան այդպիսիք, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդ անգիր գիտի Հայաստանի բոլոր խնդիրներն ու թերությունները, ուստի պետք չի ամեն անգամ տարբեր ամբիոններից հնչեցնել այդ մասին: Լուծումներ մտածեք, գործողություններ ծրագրավորեք և գործեք: Եվ մի բան էլ, հաջողության հասնելու համար պետք է նպատակը լինի ոչ թե իշխանափոխությունը և պաշտոնների զբաղեցումը, այլ հենց խնդիրների լուծումը: Կարծում եմ՝ իշխանությունն էլ դեմ չի լինի, եթե ՀՀ-ում կառուցողական ընդդիմադիր հարթակ ձևավորվի, այլ ոչ թե բողոքավորների բանակ, ովքեր ասում են այն, ինչը գիտեն բոլորը: Նման պահվածքը ոչ միայն ապարդյուն է, այլ նաև արդեն ծիծաղելի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anihovhann/posts/825267627543409?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել