Գալիք Եվրատեսիլի հետ կապված ինձ մենակ մի հարց է հուզում. դեռ վստա՞հ եք, որ, այնուամենայնիվ, լավ գաղափար էր այս տարվա մասնակցությունն այդ մրցույթին՝ Ցեղասպանության հետ կապված թեմատիկայով ու առհասարակ մասնակցությունը։
Երբ ամիսներ առաջ մարդիկ խոսում էին այն բանի մասին, որ այս տարվա Եվրատեսիլը լինելու է այլասերվածության քարոզ, որովհետև Կոնչիտայի երկրորդ բենեֆիսին է վերածվելու, շատ այլ մարդիկ սուր հակադրվում էին դրան, թե բա զզվացրեցիք հոմոֆոբիայով, ի՞նչ քարոզ, ի՞նչ բան...
Հիմա արդեն գիտենք, որ Վիեննայում արդեն անգամ լուսաֆորներն են սկսել ռեդիզայն անել՝ հոմոսեքսուալ թեմատիկայով ու բազմաթիվ այլ փիառ ու դիզայներական լուծումներ են տալու, որպեսզի Վիեննան այս տարի վերածվի «հանդուրժողականության խորհրդանիշի»։
Եվ այսքանով հանդերձ՝ ցանկանում եմ հարցնել ձեզ. որքանո՞վ է ձեզ դուրեկան լինելու, որպեսզի ցեղասպանության թեմատիկան արծարծվի մի միջոցառումում, որը փաստացի վեր են ածել արդեն համաեվրոպական գեյ-շքերթի, ու որքանո՞վ է ձեզ հաճելի լինելու տեսնել Հայաստանի դրոշը ԼԳԲՏ ծիածանագույն դրոշների կողքին, տեսնելու Կոնչիտային՝ հայկական դրոշով ու այլ ոչ այնքան հաճելի նմանօրինակ դրվագներ։ Մտածեք այս հարցի շուրջ, որովհետև կարծես թե ով պետք է մտածեր՝ չի մտածել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=661362173997550&set=a.191983860935386.46986.100003713202106&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել