Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ Եվրատեսիլը քաղաքական մրցույթ է, իսկ 2015 թվականի քաղաքական իրադարձությունները եղել են Ուկրաինայի դեպքերը և Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Ուկրաինան հրաժարվել է մասնակցել, իսկ Հայաստանը ներկայացնում է «Geneaolgy» խումբը, իսկ խումբը ստեղծվել է հատուկ այս մրցույթին մասնակցելու համար, և խմբի անունը թարգմանաբար նշանակում է ծագումնաբանություն, այդ խմբում հավաքված են երգիչ և երգչուհիներ, ովքեր տարբեր մայրցամաքներից են, իսկ այդպես է ընտրված՝ ցուցադրելով, որ Ցեղասպանության հետևանքով հայերը ցրվել են տարբեր երկրներ, իսկ երգը Ցեղասպանության ենթարկված «ընտանիքի» մասին է, ում ցանկացել են ամբողջովին ջնջել, բայց չի հաջողվել (բնականաբար, դա քողարկված մեսիջ է, իսկ իրականում այդ ընտանիքը Հայաստանն է) այդպիսի երգ և այդպիսի մասնակիցներ ունեցող խմբին, բոլոր երկրները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը, կտան 12 միավոր, քանի որ ամեն տարվա Եվրատեսիլը հաղթող երկրի մեջ մեսիջ է պարունակում: Անցյալ տարի հաղթեց Կոնչիտան, և մեսիջն այն էր, որ Եվրոպան ընդունում է նաև տրանսերին և իր կողքին տեղ է տալիս և կոչ արեց, որ բոլորն ընդունեն, իսկ այս տարվա մեսիջը, վստահ եմ, որ լինելու է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մեսիջը:
Հ.Գ.Միգուցե ես շատ եմ քաղաքականացնում այս «երգի» մրցույթը, բայց դա էլ իմ կարծիքն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: