Կյանքի բերումով ստացվել է այնպես, որ միշտ կապված եմ եղել Կիրովականի-Վանաձորի հետ։ Այնտեղ ունեցել եմ և ունեմ շատ հարազատ մարդիկ` ընկերներ ու բարեկամներ։ Երեխա հասակում հայրս շատ հաճախ հենց Կիրովականով էր մեզ տանում Նոյեմբերյան։ Միշտ սիրել եմ այդ քաղաքը թե իր բնության, թե աուրայի և թե մարդկանց համար։ Բայց վերջին 10-15 տարիների ընթացքում Վանաձորը ամենագեղեցիկ քաղաքներից մեկից վեր է ածվել քաղաք-ուրվականի, որի «ռմբակոծված» փողոցներում արդեն դժվար է մարդ և առավել ևս ավտոմեքենա հանդիպել։
Եվ այսքանից հետո Վանանաձորի քաղաքապետը, ով այդ քաղաքը ոչ բարով-խերով անփոփոխ ղեկավարում է 1999թ, փոխանակ ամոթից գետինը մտնի, մի բան էլ վարչապետի վրա մուննաթ է գալիս, որ նա լրագրողների դեմը չի առնում, կամ ինչպես այսօր նորից էր բլթցրել` լրագրողներին պատժելու օրենք չեն գրում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/932020336840531?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել