«Հինգերորդ շարասյան» մասին։
Կան մարդիկ, որոնց համար Հայաստանը ատելը կենսակերպ է, հավատք, նույնիսկ կենդանակերպ։ 
Իրենց շփումների մեջ, ստատուսներում վերջիններս չեն կարողանում թաքցնել իրենց մաղձը, զզվանքը սեփական հայրենքի նկատմամբ, այդ հայրենիքի փառավոր անցյալի և գալիք ապագայի հանդեպ։ Վերջիններիս «դասականները» մշտապես գուժում են Հայաստանի մոտալուտ վախճանը։ Բայց ժամանակը ցույց տվեց,որ սրանք թույլ մարդիկ են՝ իրականում անվնաս և կենտրոնանալ նրանց վրա չարժե։
Այսօր շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում վերջիններիս «թաքնված» տեսակը։ Նրանք զբաղեցնելով տարբեր պետական պաշտոններ,իրենց «փիլիսոփայությանը» հավատարիմ, ներսից իրական վնաս են հասցնում Հայաստանի զարգացմանը։ Հարկավոր է պետական կառավարումը զերծ պահել այս տեսակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել