Newsline.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի անդամները կոտորած են իրականացրել Ալ-Ամիր գյուղում, որը երեք կիլոմետր հեռու է հնագույն Պալմիրա քաղաքի ավերակներից (կենտրոնական Սիրիա (Հոմս նահանգ)։ Զինյալները, ըստ տարբեր աղբյուրների, մահապատժի են ենթարկել 23-ից մինչև 45 խաղաղ բնակիչների: Հնագույն քաղաքի այդ տարածքում ահաբեկիչների և ազգային բանակի միջև մարտերը շարունակվում են արդեն մի քանի օր: Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակամարտության երկու կողմերին կոչ է արել պահպանել համաշխարհային ժառանգության այդ հուշարձանը։
Ըստ Twitter AFP -ի աղբյուրներից մեկի հաղորդման, ահաբեկիչների զոհերը տեղական պաշտոնյաների ընտանիքների անդամներն են, մահապատժի ենթարկվածներից 9-ը երեխաներ են։
Նյութի աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/7818.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել