Մենք սովոր ենք տեսնել Ջենիֆեր Լոպեսին թարմ ու շլացուցիչ տեսքով։ Կարմիր գորգին ոտք դնելիս նա սովորաբար իր շենշող արտաքինով ու համարձակ հանդերձներով ապշեցնում է իր երկրպագուներին ու «տրաքացնում» մրցակիցներին։
Այնուամենայնիվ, երեկ՝ Լոս Անջելեսում կայացած «American Idol» հեռուստաշոուի ժամանակ, նա այնքան հոգնատանջ տեսք ուներ, ասես հենց նոր մի ամսվա լվացք էր արել, Մոխրոտիկի պես մաքրել փնթի տնեցիների թափրտած տունը, հետո հանել գոգնոցն ու զգեստափոխվել հեքիաթային արքայադստեր պես։ Միայն թե ի տարբերություն Մոխրոտիկի՝ նա շտապում էր ոչ թե արքայական պարահանդեսի, այլ «American Idol»-ի եզրափակիչ փուլին։
Երկար շղարշե զգեստով նրա սլացիկ մարմինը գերազանց տեսք ուներ, սակայն նույնը չի կարելի ասել երգչուհու դեմքի մասին։ Անգամ դիմափոշու հաստ շերտն ի զորու չէր քողարկել Ջենիֆերի դեմքի հոգնած արտահայտությունն ու մանր բծերը։ Ախր այդքան գործ անել չի կարելի։ Ջենիֆեր Լոպեսը կրում էր երեկոյան վառ դիմահարդարում. հիմնական շեշտադրումն աչքերի վրա էր, որոնք ընդգծված էին «smokey» ոճով։
Չնայած գեղեցիկ դիմահարդարմանը՝ նրա աչքերը մի տեսակ անփայլ են, բայց դե լրագրողներին շատ չի հուզում, թե արդյո՞ք դու հոգնած ես։ Եթե այդքան ճանապարհ են կտրել ու եկել քեզ հարցեր ուղղելու, ապա նրանցից պրծում չկա։
Դոլբի թատրոնի մուտքի մոտ լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Ջենիֆերը ներս մտավ ու հերթական անգամ ստանձնեց հեռուստամրցույթի ժյուրիի պատասխանատու դերը։
Ջենիֆերն «ադամանդակուռ» զգեստով երգում է «Diamonds» երգը
Շոուի ընթացքում նա բեմ բարձրացավ ու ժյուրիի մեկ այլ անդամի՝ Քեյթ Ուրբանի հետ կատարեց Ռիհաննայի «Diamonds» (Ադամանդներ) երգը։ Բեմի վրա արդեն հոգնածությունն ի չիք դարձավ, ու հանդիսատեսը կրկին կենսախինդ Ջենիֆերի կատարումն ունկնդրելու հնարավորություն ստացավ։
Եվս մեկ կատարում Փրինս Ռոյսի և Պիտբուլի հետ
Այ այսպիսին ենք մենք սովոր տեսնել Ջենիֆերին