► Մի՛ վստահեք այն տղամարդկանց, ովքեր լավ պարել գիտեն:
► Նա, ով ունակ է ամբողջությամբ կառավարել իր բանականությունը, տիրում է այն ամենին, ինչն իրավունքով իրեն է պատկանում:
► Քո մեջ կա այնպիսի մի բան, որը ստիպում է ինձ վերադառնալ նորից ու նորից:
► Դու չես կարող տեսնել ինձ կամ լսել, դու ի վիճակի կլինես ինձ միայն զգալ:
► Իշխելու անսահման կարողությամբ օժտված է նա, ով հոգու խորքում համոզված է, որ ծնված է ուրիշներին կառավարելու համար:
► Լաց եմ լինում կորցրած մի բանի համար, որը չեմ էլ ունեցել: Հիմարություն է խոսել նրա մասին, ինչը չի եղել՝ չիրականացված հույսերի, կոտրված երազանքների, խաբված ակնկալիքների:
► Օդը սկսեց չհերիքել, ես ասես Եվան լինեի դրախտում, իսկ Կրիստիանը՝ օձը, և ես տրվում էի գայթակղությանը:
► Ցավի և հաճույքի մեջտեղում չափազանց աննշան տարածություն է, ինչպես մետաղադրամի երկու կողմը՝ նրանք գոյություն չունեն առանց մեկը մյուսի:
► Նա բռնում է ձեռքս և իր գիրկն է տանում, իսկ ես կամավոր հնազանդվում եմ, չէ՞ որ այդ վայրը ամենասիրելին է ինձ համար աշխարհում:
► – Լավ է, որ դու չես կարողանում կարդալ մտքերս:
– Մտքերդ՝ այո, չեմ կարող, բայց մարմնիդ լեզուն երեկ հասցրել եմ ճանաչել:
► Ես ուզում եմ, որ քո աշխարհը սկսվի ինձնով և ավարտվի ինձնով նույնպես:
► Եթե ես քեզ նետեմ, ապա միայն մահճակալի վրա: